
«Տավուշ տեքստիլը» մտադիր է ընդլայնել արտադրությունը

Նոյեմբերի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Տավուշ տեքստիլ» ընկերության սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրության խնդիրները և հեռանկարները:
Սուրեն Երիցյանը նշել է, որ պատրաստ է ձեռնամուխ լինել նոր ծրագրերի իրականացմանը, ընդայնելու արտադրությունը, բացելու նոր արտադրամասեր: «Տավուշ տեքստիլի» սեփականատեր Սուրեն Երիցյանը շեշտել է, որ շահութահարկից ազատումը հեշտացրել է ոլորտի աշխատանքը թե´ ֆինանսական, թե´ բյուրոկրատական առումով:
Նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է, որ պատրաստ է անել առավելագույնը` աջակցելու տավուշցի գործարարներին իր լիազորությունների շրջանակներում :
Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության շրջանակները: