Վիգեն Սարգսյանը շրջել է Հայրենական Մեծ պատերազմի Կենտրոնական թանգարանում, ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում մեր երկրի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության «3 op Reis» ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։
Սիդնեյում որոտացած հզոր պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 16 մարդ։ Պայթյունը որոտացել է մեգապոլիսի մարդաշատ շրջաններից մեկի ֆուդ կորտում, հայտնում է Daily Mail-ը։
Ֆիլիպինների Մինդանաո կղզում պայթյունի հետևանքով վիրավերվել են երկրի նախագահ Ռոդրիգո Դուերտեի անվտանգության ծառայության 7 աշխատակիցները և 2 զինվորական։
78 տարեկան հասակում 2016թ-ի նոյեմբերի 28-ին կյանքից հեռացավ հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը: Այս մասին տեղեկացրին ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Արևելյան Հալեպի տարածքը, որտեղ ապրում է ավելի քան 90 հազար մարդ, կեսօրի դրությամբ ամբողջությամբ ազատագրվել է զինյալներից, հայտնում է Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
Նոյեմբերի 30-ին, 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
Ռուսաստանցիների մեծ մասը հանդես է գալիս Արևմուտքի երկրների հետ մերձեցման օգտին, վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
2016-2018 թվականները լինելու են խիստ կարևոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Հանրապետականը պատրաստ է հատուկ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ:
Իրանում սպանվել է ԴԱԻՇ-ի հրամանատարներից մեկը, հայտնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի անվտանգության նախարար Մահմուդ Ալևիին։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ուղևորվել է ՌԴ՝ մասնակցելու նոյեմբերի 30-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, հայտնում է APA գործակալությունը։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի 6-7-ը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան, ասվում է Թուրքիայի վարչապետի կայքում։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը կորցրել է Իրաքում գրաված տարածքների 56%-ը, Սիրիայի տարածքների՝ 27%-ը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի երկրների լիագումար նիստի արդյունքներով։
«Ամիսներ շարունակ բժիշկները պայքարում էին Նարեկի կյանքի համար, սակայն, ցավոք, չհաջողվեց»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ռուսական դպրոցներում կարող են դասավանդել Ուղղափառ մշակույթ առարկան, որը հաշվարկված է 1-11 դասարանների համար։ Կրթության ռուսական ակադեմիան գործարկել է հեռակա քվեարկության գործընթացը առարկայի նախագծի վերաբերյալ, որը կտևի մինչև նոյեմբերի 30-ը, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։
Նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում:
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին դուրս չեն գրել Կալիֆոռնիայի համալսարանին կից՝ Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոնից, քանի որ երաժշտի վիճակը մնում Է ծանր: Այս մասին տեղեկացնում է TMZ-ն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ունի ընտրողների աջակցության պատմականորեն ամենացածր մակարդակը, գրում է The Washington Post-ը։
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Հալեպի վիճակը, որտեղ մի քանի օր է, ինչ շարունակվում են թեժ մարտերը, հայտնում է BBC-ն։
Նվազագույնը 13 մարդ է ողջ մնացել Կոլումբիայում կործանված BAe 146-200 ինքնաթիռի աղետի հետևանքով։ Այս մասին Twitter-ում հայտնել է 360 Radio Colombia-ն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մի շարք փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլի առաջ հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Այլևս որևէ խոչընդոտ չկա սեփական կարիքները բավարարելու համար մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայանների տեղադրման և շահագործման համար։
Ադրբեջանն ու Բելառուսը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին՝ համաձայն միջազգային իրավունքի չափանիշների։ Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է նոյեմբերի 28-ին Բաքվում կայացած բանակցությունների արդյունքով։
Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը երեկ կոչ է արել Գերմանիայի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին։
Հայազգի Սիսակ Խուդավերդյանը, ում հակաօրինական գործողությունների պատճառով Լոս Անջելեսից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կանադայի Իքալուիթ քաղաքում, մեղադրվում է չորս տարբեր հոդվածներով:
Սլովենիան կարող է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների միջև։ Այդ մասին Associated Press-ի հետ զրույցում հայտարարել է երկրի վարչապետ Միրո Ցերարը։
Radio Colombia ռադիոկայանը Twitter-ում առաջին լուսանկարներն Է հրապարակել Կոլումբիայի Անտիոքիայի նահանգում մարդատար ինքնաթիռի կործանման վայրից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 17-ին անհայտ անձը Ավանեսովի փողոցի թիվ 10 շենքի մոտ քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1949 թ. ծնված Վարդիթեր Դ.-ի պարանոցի ոսկյա վզնոցը՝ պատճառելով 300.000 դրամի վնաս