Հեշտությամբ կարող եք իմանալ, թե բնավորության ինչ հատկանիշներ ունեք։ Անհրաժեշտ է ընդամենը նայել ձեռքերին և որոշել, թե որ տեսակին է պատկանում։
Մեր օրերում շատ են խոսում առողջ սննդի մասին։ Բայց արդյոք վստա՞հ եք, որ իրականում գիտեք, թե ինչը կարող է վտանգ նեկայացնել օրգանիզմի համար։ Մենք հստակ գիտենք, որ որոշակի մթերքը կարող է վտանգավոր լինել մեր առողջության համար, բայց ուշադրություն չենք դարձնում այն հանգամանքին, թե որքանով են դրանք վտանգավոր, երբ միաժամանակ ենք օգտագործում։
Աչքերի, քթի շուրջ ճնշումը ևս կարող են գլխացավերի պատճառ դառնալ։ Դեղամիջոցների կողմնակի ազդեցությունից խուսափելու համար կարող եք փորձել այս բնական միջոցը։
Երեկ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Այն համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ բանակցություններ վարելու մասին հանձնարարական ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել էր 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 14-ին։ Ընդամենը երկու շաբաթ։
Անգլիական լիգայի գավաթի քառորդ եզրափակչում «կարմիրները» հաղթեցին «Լիդսին» (2:0): Հաշիվը բացեց Դիվոկ Օրիջին, իսկ կրկնապատկեց Բենջամին Վուդբորնը: Հարձակվողը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց «Լիվերպուլի» կազմում. այդ պահին Վուդբորնը 17 տարեկան 45 օրական էր:
Բրազիլական ակումբին իրենց աջակցությունն են հայտնել նաև իսպանական գրանդները: «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» որոշել են դեկտեմբերի 3-ին կայանալիք Էլ Կլասիկոյի ամբողջ եկամուտը նվիրաբերել «Շապեկոենսեին»: Ակումբների ղեկավարությունները հույս են հայտնել, որ այս օգնությունը կօգնի թիմին վերսկսել գործունեությունը:
Հայտնաբերվեցին հերթական անսթափ վարորդները:
Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը պետք է շարունակեն հակազդել Պակիստանին և հակահայկական այլ պետություններին՝ հետագայում Հայաստանի շահերին վնաս պատճառելու իրենց մտադրություններից հետ կանգնեցնելու համար: Ստորև ներկայացնում եմ մի քանի առաջարկություններ.
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնվել է ճապոնական «Սագան Տոսու» ակումբի հետաքրքրությունների շրջանակում: Ակումբի մարզիչն է իտալացի մասնագետ Մասիմո Ֆիկադենտին: Այս մասին հաղորդում է Sponichi Annex-ը:
32-ամյա կինը առաջնածին ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 2016 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` 2016 թվականի հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:40-ին, նույն բաժանմունքում նա մահացել է:
«Հայաստանն ինձ համար տուն է: Կարծես, գնում եմ տուն, այնտեղ, ուր պիտի լինեմ: Այդպիսի զգացմունք է տալիս ինձ: Այստեղ, այո, տունս է, ընտանիքիս մոտ եմ, ընկերներ ունեմ, աշխատանքս այստեղ է, ամեն ինչն այստեղ է, բայց, ճիշտ կարծես եկել եմ այստեղ հյուր, որ աշխատեմ, փող ստանամ, լավ կյանք ստեղծեմ, հետո հույսով եմ մի օր կարողանամ վերադառնալ տուն: Իմ տուն»:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատրաստվում է հրաժեշտ տալ 10 ֆուտբոլիստների արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը բարեհաջող վիրահատվել է:
2016 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում Հայաստանում արադրվել է 29 մլն 238.2 հազար լիտր հանքային ջուր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն նվազել է 7.6 տոկոսով։
«Ապրիլի 2-ի առավոտն էր. այսօրվա նման հիշում եմ՝ օրը շաբաթ։ Տողանի ժամանակ մեր հրամանատարը շատ հանգիստ ու ինձ համար սպասելի տոնով ասաց, որ հակառակորդի սանձերը ձգել է պետք: Ստանալով զենք զինամթերք, տեղավորվելով մեր խցիկներում, դուրս եկանք մեր տանկերով։ Սկզբից շատ անհասկանալի էր, ես ներքուստ մի փոքր ուրախացա, քանի որ ես սպասում էի պատերազմին․․․ Ճանապարհին զորամասի հրամանատարի տեղակալ Մասիս Ավանեսյանի հրահանգավորումից հետո իրավիճակը լիովին պարզ դարձավ ինձ համար։ Մի տեսակ անբացատրելի զգացողություն կար»:
Հայաստանում հյուրանոցային տնտեսության նոր օբյեկտների նկատմամբ պահանջարկի զգալի աճ կա և հյուրանոցաշինության ուղղությամբ ներդրումային ակտիվություն է նկատվում: Բնագավառում վերջին տարիներին, շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում վարվող պետական քաղաքականության, պետություն-մասնավոր հատված-սփյուռք համագործակցության, արձանագրվել է թե քանակական, թե որակական աճ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, […]
Ոլորտի տնտեսավարողները տեղեկացվել են, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սկսել է դիտարկումներ իրականացնել հանրապետության տարածքում իրացվող բուսական ծագման մթերքների նկատմամբ` ուշադրություն դարձնելով պեստիցիդների և նիտրատների թույլատրելի քանակություններին:
Օբլակի ձեռքբերման մեջ անձնապես հետաքրքրված է Արսեն Վենգերը: Բայց, ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Ատլետիկոն» չի քննարկի ոչ մի առաջարկ. սլովենացու համար հրաժարագինը կազմում է մլն եվրո:
Կատալոնական «Բարսելոնայում» վնասվածքները շարունակվում են: Այս անգամ վնասվածքը կրկնել է ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյոն:
Երիկամային խնդիրները կարող են լուրջ առողջական խախտումների հանգեցնել, պետք է կանոնավոր կերպով հետազոտվել և ստուգել երիկամները: Մեր երիկամների հիմնական գործառույթն օրգանիզմից ավելորդ հեղուկի և մնացորդների դուրսբերումն է: Խնդրի պատճառները պարզելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել օրգանիզմի ուղարկած ազդակներին: Երիկամային խնդիրների ամենատարածված պատճառներն են՝ շաքարային դիաբետն ու արյան ճնշումը, սակայն կարող են նաև այլ գործոններ լինել:
Նոյեմբերի 30-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնի և Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ:
Օզիլը պայմանագրով կապված է «Արսենալի» հետ մինչև 2018թ., բայց չի այրվում համագործակցությունը երկարաձգելու ցանկությամբ: Ըստ Marca-ի տեղեկության՝ ֆուտբոլիստը հաճախ է խոսում նախկին խաղընկերների հետ այն մասին, որ ուզում է վերադառնալ «Ռեալ»:
Այդ բարդ ու դժվարին աշխատանքի հաջող իրականացման, առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման գրավականն, անշուշտ, բարձր արհեստավարժությունն է եւ մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրվածությունը ձեր գործին եւ հայրենիքին: Դա առաջնահերթ եւ պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար:
Ռուսաստանը բնական գազի գինը Հայաստանի համար 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կպահպանի 150 դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: Այս մասին նշված է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկության մեջ: Արձանագրության ստորագրման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգում:
Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և այլ բարձաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ:
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ Կոտայքի մարզում արձանագրված բնակարանային մի շարք գողությունների բացահայտման գործում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերած աշխատակիցներին պարգևատրելու մասին։
Այս անգամ պարբերականի լավագույն 100-յակում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը 60-րդ հորիզոնականում է:
«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը չի տուգանի ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ խաղում հեռացման համար: