Բաժիններ՝

Ռուս օդաչուները ՄիԳ-29 կործանիչներով վարժանքներ են կատարում Հայաստանի երկնքում

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված Էրեբունի ավիաբազայի օդաչուները չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչներով ձեռնամուխ են եղել օդային մարտի տարրերի փորձարկմանը եւ պայմանական հակառակորդի վրա գրոհի բարձրագույն պիլոտաժի ֆիգուրների կատարմանը:

Ինչպես տեղեկացրել են օկրուգի մամուլի ծառայությունից, երկու շաբաթվա ընթացքում օդաչուները կիրականացնեն օդային թիրախների կալանման թռիչքներ՝ հայտնաբերելով ու վնասազերծելով պայմանական սահմանախախտ-ինքնաթիռը:

Զորամիավորման օդաչուական անձնակազմին օդային մարտին պատրաստելիս հատուկ ուշադրություն Է դարձվելու ինքնաթիռի վարման տեխնիկային վերթիռի եւ վայրԷջքի ժամանակ, բարձրլեռնային տեղանքի պայմաններում օդային ու ցամաքային թիրախների վրա ուսումնական գրոհներ ձեռնարկելիս: Նաեւ «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանում կփորձարկվեն օդաչուների կողմից պայմանական հակառակորդի հրամանատարական կետերի եւ ռազմական տեխնիկայի ոչնչացման գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս