![](/banners/BeFunky-design.jpg)
Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/vostikan.jpeg)
Նոյեմբերի 30-ին, ժամը 2.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոմայրուղու 2-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված անձի, որը տեղում մահացել է:
Վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու և դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: