«Դա Գագիկ Ծառուկյանի որոշումն է, տեսակետն է: Որպես քաղաքական գործիչ՝ նա ինքն է որոշումներ ընդունում՝ հաշվի առնելով իր անցած ճանապարհը, նպատակներն ու խնդիրները»:
Կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները կազմել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ` թաքցնելով իրականությունը:
«Ես, ինչպես եւ բոլոր մարդիկ, անհանգստացած եմ կեղծ նյութերի տարածման կապակցությամբ, մասնավորապես, ԱՄՆ-ի ընտրություններից հետո»,- հայտարարել է նա Financial Times թերթին տված հարցազրույցում:
Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ն լքելու որոշմանը` Արտակ Դավթյանն ընդգծեց, որ ափսոսանք է ապրում, երբ ցանկացած ՀՀԿ-ական որոշում է դուրս գալ կուսակցությունից: «Անկախ ամեն ինչից նրանք մեր գործընկերներն են, կուսակցական ընկերներն են, և ես ափսոսանք եմ ապրում, երբ իմ կուսակիցներից որևէ մեկը կուսակցությունը լքելու որոշում է կայացնում»,- ասաց Դավթյանը:
Եղունգների շերտավորումից ազատվելու համար հարկավոր է պարզել պատճառը, վերացել այն և ճիշտ խնամել դրանք։ Ներկայացրնում ենք խորհուրդներ՝ այս տարածված խնդրից ազատվելու համար։
Կիրակի Անգլիայի գավաթի 4-րդ ռաունդի խաղում «Սաթոն Յունայթեդը» 53-րդ րոպեին 11-մետրանոցից Ջեյմի Քոլինզի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Լիդսին»:
Սահմանված վերջնաժամկետում նվիրատվության պայմանագիր էր կնքել բնակարան ստացած ընտանիքների մոտ 82%-ը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն դեռևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
«Չնայած համաժողովի անցկացման օրերին Երևանում մառախլապատ եղանակ էր, այնուհանդերձ դա չխանգարեց, որպեսզի մասնակիցները դրական գնահատեն Հայաստանի արևային ռեսուրսը», -ընդգծեց հիմնադրամի տնօրենը:
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող ռեստորաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը կարող է էական խթան հանդես գալ ճարտարագիտության, հեռահաղորդակցության, էլեկտրոնիկայի և այլ ոլորտների զարգացման համար: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա դիտարկմամբ` ՀՀ ՊՆ-ն կարող է տրամադրել միջազգային ռազմական արդյունաբերության զարգացման միտումների մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
Վրաստանը չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի լուծել բռնակցված տարածքների խնդիրները։
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը կոչ է արել պատերազմի պատճառով հարևան երկրներ հեռացած համաքաղաքացիներին վերադառնալ հայրենիք՝ Սիրիայի ղեկավարության անունից խոստանալով նրանց ապահովել խաղաղ կյանքի համար անհրաժեշտ պայմաններով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը։
Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մանուելա Կարմենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, հայտնում է АВС թերթը։
Ամերիկացիների նվազագույնը 51%-ը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության հարցման տվյալները։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր երեկոյան հանրապետության հեռուստաալիքների եթերում հանդես կգա հատուկ հայտարարությամբ, հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը։
Կրեմլում հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ակտիվացման օգտին, որպեսզի թույլ չտա դրան «հնացած ճգնաժամի» վերածվել, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել՝ հրապարակելու Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմի» հետ համաձայնագիրը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 30-ի գիշերը Թբլիսիում այրված «Մանկական աշխարհ» առևտրային համալիրի շենքի մի մասն այսօր փլուզվել է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի ակումբներից մեկում խաբեությամբ «iphone 7» տեսակի բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Դերասանուհի Թամարա Պետրոսյանը վերջերս կայացած ֆիլմի պրեմիերայի ասուլիսի ժամանակ, խոսելով ֆիլմում կերտած իր կերպարի մասին՝ «ի սրտե» կատակեց, թե կյանքում էլ կցանկանար նրա պես հաջող ամուսնանալ: Մեր հարցին, թե ինչո՞վ էր արտահայտված ամուսնանալու խիստ ցանկությունը, Թամարան պատասխանեց.
Արաբական երկրների պետությունների լիգան անհանգստություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման առնչությամբ՝ կապված ԱՄՆ մի շարք մուսուլմանական երկրների բնակիչների մուտքն արգելելու հետ։
Հունվարի 30-ին, ժամը 12.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի – Ախթալա հատվածում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում ունենալ նախքան G20-ի գագաթնաժողովը, որը հուլիսի 7-8-ին տեղի է ունենալու Համբուրգում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցելու է Սահմանադրության բարեփոխումների հարցով կայանալիք հանրաքվեից առաջ կազմակերպվող քարոզչական միտիգներին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ աշխարհի հետ փոխգործակցությունը ծառայում է Իրանի ազգային շահերին, տեղեկացնում է IRNA գործակալությունը։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ից փետրվարի 1-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունում մերժել են չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը երկիր՝ նրա կողմից ներգաղթյալների դեմ կոշտ սահմանափակումների պատճառով, հայտնում է BBC-ն։
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շաբաթօրյա խոսակցությունը ի հայտ բերեց մի շարք ոլորտներ, որտեղ երկու երկրների շահերի համընկնում են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։