
Առաջին անգամ Անգլիայի գավաթի 5-րդ ռաունդ անցավ ոչ պրոֆեսիոնալ 2 ակումբ

2 փոքրիկ քաղաքներում տոն է:
Կիրակի Անգլիայի գավաթի 4-րդ ռաունդի խաղում «Սաթոն Յունայթեդը» 53-րդ րոպեին 11-մետրանոցից Ջեյմի Քոլինզի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Լիդսին»:
1 օր առաջ 5-րդ դիվիզիոնի (Ազգային լիգա) ևս մեկ ակումբ՝ «Լինկոլն Սիթին», մրցաշարից դուրս թողեց «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնին»՝ 3:1:
Սա Անգլիայի գավաթի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ 5-րդ ռաունդ է անցնում 2 ոչ պրոֆեսիոնալ ակումբ: «Լինկոլնն» անցավ 5-րդ ռաունդ 1887 թվականից սկսած՝ առաջին անգամ:
5-րդ ռաունդի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 30-ին:
Եվ «Սաթոն Յունայթեդը», և «Լինկոլնը» ոչ պրոֆեսիոնալ թիմեր են: Պրոֆեսիոնալ ֆուտբոլն Անգլիայում ներառում է Պրեմիեր լիգան և Անգլիական ֆուտբոլային լիգան (Չեմպիոնշիփ, Առաջին լիգա, Երկրորդ լիգա):
Պատրաստեց Անի Գաբուզյանը