
Տնտեսագետը մի շարք ոլորտների զարգացման համար կարևորում է ՀՀ ՊՆ-ի դերը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կարող է էական խթան հանդես գալ ճարտարագիտության, հեռահաղորդակցության, էլեկտրոնիկայի և այլ ոլորտների զարգացման համար: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա դիտարկմամբ` ՀՀ ՊՆ-ն կարող է տրամադրել միջազգային ռազմական արդյունաբերության զարգացման միտումների մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրում է փակ տեղեկատվություն, որը մասնավոր հատվածը չի կարող հայթայթել և ամենակարևորը` կարող է ուսումնական իր մարտերի կամ փորձարկումների ժամանակ փորձարկել նախագծված ապրանքների նմուշները և դրանց կատարելագործման խորհուրդներ տրամադրել»,- ասաց նա:
Նրա խոսքով` Հայաստանը կարող է էականորեն միջազգային շուկաներում հանդես գալ նաև այդպիսի ոլորտների արտադրանքով: