Բաժիններ՝

Էրդողանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեից առաջ անցկացվող միտինգներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցելու է Սահմանադրության բարեփոխումների հարցով կայանալիք հանրաքվեից առաջ կազմակերպվող քարոզչական միտիգներին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Էրդողանը հանդես է գալիս Թուրքիայի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օգտին, որը ենթադրում է երկրում կառավարման նախագահական համակարգի հաստատում գոյություն ունեցող խորհրդարանական համակարգի փոխարեն։
«Ագիտացիոն» միտինգները կմեկնարկեն փետրվարի կեսից։ Նշվում է, որ Էրդողանը կմասնակցի մոտ 40 միգինգի՝ երկրի տարբեր քաղաքներում։
Սպասվում է, որ սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեն կարող է տեղի ունենալ ապրիլի սկզբին։

Համաձայն փոփոխությունների՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների թիվը 550-ից կավելանա մինչև 600-ի։

Բացի այդ՝ առաջարկվում է թույլատրել 18 տարեկանից բարձր քաղաքացիներին իրենց թեկնածությունն առաջադրել Թուրքիայի խորհրդարանում։ Ներկայումս այդ տարիքը 25-ն է։

Խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները առաջարկվում է ավելացնել՝ ներկայիս 4-ից մինչև 5-ի։

Համաձայն փոփոխությունների՝ Թուրքիայի նախագահը կարող է լինել երկրի՝ 40 տարեկանից ոչ պակաս քաղաքացին։ Նախագահը իրավունք կունենա նշանակել ու փոխել նախարարներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031