
Թամարայի ամուսնանալու խիստ ցանկությունը

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը վերջերս կայացած ֆիլմի պրեմիերայի ասուլիսի ժամանակ, խոսելով ֆիլմում կերտած իր կերպարի մասին՝ «ի սրտե» կատակեց, թե կյանքում էլ կցանկանար նրա պես հաջող ամուսնանալ: Մեր հարցին, թե ինչո՞վ էր արտահայտված ամուսնանալու խիստ ցանկությունը, Թամարան պատասխանեց.
«Ֆիլմում իմ հերոսուհին շատ արագ և հայի ասած՝ «շատ удачни» ամուսնացավ, ինձ մոտ էլ միտք հղացավ, որ լավ կլիներ, որ կյանքում էլ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ ստացվեր: Ես պարզապես կատակեցի»:
Մեր դիտարկմանը, թե սնահավատներն ասում են, որ չի կարելի մինչ ամուսնությունը հարսի շոր կրել, Թամարան պատասխանեց.
«Բացարձակ սնահավատ չեմ: Սա առաջին դեպքը չէ, որ ես հարսի շոր եմ կրում: Ես սիրում եմ կրել տարբեր ոճերի հարսի զգեստներ: Եղել են նկարահանումներ, ֆոտոսեսիաներ, երբ ես կրել եմ այդ գեղեցիկ զգեստները և միշտ հաճույք եմ ստացել»:
Քրիստինե Մարտիրոսյան