Բաժիններ՝

«Իրանը կփոխգործակցի աշխարհի հետ, քանի որ դա ծառայում է երկրի ազգային շահերին». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ աշխարհի հետ փոխգործակցությունը ծառայում է Իրանի ազգային շահերին, տեղեկացնում է IRNA գործակալությունը։

Երկրի ղեկավարն այդ հայտարարությունն արել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանում՝ իմամ Խոմեյնիի դամբարանում։

Այսօր Իրանի նախագահն ու կառավարության անդամները այցելել են դամբարան։
«Մենք քսենոֆոբներ չենք, մենք մուսուլմաններ ենք, հեղափոխականներ ու իրանցիներ և մյուս ժողովուրդներից և քաղաքակրթություններից ունեցած մեր նմանությամբ և տարբերությամբ պատրաստ ենք փոխգործակցել աշխարհի հետ, քանի որ դա համապատասխանում է Իրանի ազգային շահերին»,- հավելել է Իրանի նասխագահը։

Նրա խոսքով՝ կարևոր է պահպանել սկզբունքները, նպատակներն ու չափորոշիչները, որոնք ապահովում են ազգային արժեքների պահպանությունը, հակառակ դեպքում այդ մոտեցումները կարող են փոխվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031