
Թբիլիսիում հրդեհից տուժած «Մանկական աշխարհի» շենքը կապամոնտաժվի

Հունվարի 30-ի գիշերը Թբլիսիում այրված «Մանկական աշխարհ» առևտրային համալիրի շենքի մի մասն այսօր փլուզվել է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
4-հարկանի շենքում այրվել է 13 հազար քմ առևտրային մակերես։ Կենտրոնում վաճառվել են տան պարագաներ, հագուստ, կահույք, ինչպես նաև ոսկերչական զարդեր։
Ուժեղ հրդեհից տուժել է կենցաղային ապրանքների մեծածախ շուկան, որտեղ, ըստ նախնական տվյալների, ծագել է հրդեհը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 30 հրշեջ մեքենա։
Վրաստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ բարձր ջերմաստիճանի հետևանքով վնասվել են շինության կոնստրուկցիաները։
Մասնագետների տվյալով՝ շենքը ներկայումս վթարային է։ Մասնակի փլուզված օբյեկտում աշխատանքը վտանգ է ներկայացնում իրենից։
Իշխանությունները կարծում են, որ «Մանկական աշխարհի» շենքը պետք է ապամոնտաժվի։ Այս մասին առաջինը հայտնել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Գեորգի Ալիբեգաշվիլին։
«Ներկայումս շենքն ամբողջությամբ դեֆորմացված է։ Չի կարելի ներս մտնել, քանի որ շինությունը կարող է ցանկացած պահի քանդվել, ու տեղի կունենա ողբերգություն։ Երևի թե հարկավոր է այլ մոտեցում ու շինությունը պետք է քանդվի»,- ասել է նա։
Նախնական տվյալներով՝ հրդեհը այրել է մինչև 1000 առևտրականի աշխատատեղերն ու ապրանքները։