Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Հակո, Կանչ, Սորիկ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Շենկանի, Միրաք գյուղերի բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Տավուշի մարզի Կողբ, Հաղթանակ գյուղերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
***
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: