
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. կա զոհ

Հունվարի 30-ին, ժամը 12.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի – Ախթալա հատվածում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 14-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 35 SA 917 պետհամարանիշով (1984 թ. ծնված Հ. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել գետից և տեղափոխվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից և ավտոմեքենայի մեջ հայտնաբերել 1983 թ. ծնված Տ. Դ.-ի դին: