Հայկական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ բանակի գործողություններն ուղղված են պատերազմի վերսկսումը կանխելուն: «ՀՀ-ն երբեք չի հայտարարել, որ պատրաստվում է պատերազմի, մենք ունենք այն հնարավորությունը, որ ցանկացած թիրախ, որը մեզ համար անհրաժեշտ կլինի խոցել Ադրբեջանի տարածքում, կարող ենք իրականացնել 15 մետր ճշգրտությամբ»,- ասաց Մովսես Հակոբյանը:
ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին արձակուրդ է տրամադրվել:
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ժամանել է Թուրքիա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ԼՂՀ-ում կառավարման նախագահական համակարգը միանշանակ ճիշտ է համարում։ Այդ մասին Բալասանյանը նշեց «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում:
Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի ընտանիքում այսօր ուրախությունն ու վիշտը միախառնվել են:
Իրավական բովանդակության տեսանկյունից պարզ է դառնում, որ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը լիարժեք համապատասխանում է հենց այս պայմաններին և դրանով նախատեսված կառուցակարգերը (այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված ժամանակացույցը) ուղղակի բխում են ՀՀ Սահմանադրության համակարգային մեկնաբանությունից:
Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը շրջանների զգալի մասում, հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Գագիկ Ծառուկյանը բանակցությունների մեջ են և չի բացառվում Օհանյան-Ծառուկյան դաշինքը՝ այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ այս օրերին սահմաններին իրավիճակը հանգիստ է: Հարցին՝ լայնածավալ ռազմական գործողությունների կանխատեսումներ կա՞ն, նա պատասխանեց. «Դեռևս ոչ, բայց մենք մշտապես պետք է պատրաստ լինենք տարբեր գործողությունների»:
«Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետական կուսակցությունից ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալուն, նշեց, որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը` Մալիան, մացել է Dakota Access նավթատարի կառուցման դեմ իրականացվող բողոքի ցույցերին:
«Իրենք Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց նրա իրենք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքում է խոսակցությունները, թե աշխատանքից հեռացրել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին:
Երիտասարդ սերնդի դերասաններին փոխարինելու են եկել իրենց ավագ գործընկերները: Կինոնկարն արդեն մեծ էկրաններին է: Լրագրողների և հատուկ հյուրերի համար երեկ կայացած ֆիլմի փակ դիտմանը հաջորդեց բավականին աշխույժ և հումորով լի ասուլիս:
Առնվազն երեք մարդ մահացել է, իսկ վեցը` վիրավորվել Իրաքի հյուսիսում որոտացած պայթյունի հետևանքով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում:
«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ է ընտրություններին, նա ասաց, որ որ դեռևս չգիտի: «Մի քանի օրից պարզ կդառնա: Եթե մասնակցեմ ընտրություններին, ապա միայն ռեյտինգային ընտրակարգով»: Հարցին էլ, թե ցանկանո՞ւմ եք կրկին լինել խորհրդարանում՝ Ս. Սարոյանը պատասխանեց, որ դա պետք է ցանկանա ժողովուրդը:
Մարզի դատախազությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև իրավապահ մյուս համակարգերի մարզային կառույցների ղեկավարները:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից փախստականների վերաբերյալ հրամանագրի ստորագրումը:
Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստակամություն է հայտնել աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման:
ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներով պարգևատրել է շուրջ 200 զինծառայողների և ազատամարտիկների:
Վերջին շրջանում «Այսօր» լրատվականը Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր է ստանում ջրագծերի և կոյուղատար համակարգի վթարման դեպքերի հետ կապված:
ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում զոհված հայ զինծառայողներին։
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը յոթ տարբեր հասցեներում համաժամանակյա գործողություն է իրականացրել:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դատապարտել է Հունաստանի դատարանի որոշումը` չհանձնել թուրքական կողմից փախած ութ զինվորներին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Հյուդա Քայան ձերբակալվել է:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին՝ հունվարի 28-ի ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով, ինչպես երեկ, այսօր նույնպես, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: