![](/banners/BeFunky-design.jpg)
Ստամբուլում ռեստորանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/876665.jpg)
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող ռեստորաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Հարձակման հետևանքով 1 մարդ սպանվել է, 2-ը` վիրավորվել:
Հարձակման դրդապատճառը եղել է վրեժը: Հարձակվողը ռեստորանում նկատել է 12 տարի առաջ իր հորը սպանած անձին և, մտնելով ռեստորան, անկանոն կրակ է բացել ներկաների վրա: