
Երկրաշարժ Հայաստանում

Այսօր՝ ժամը 02:05-ին, Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը» տեղեկացնում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.200 և արևելյան երկայնության 45.990:
Նախնական տվյալներով երկրաշարժը զգացվել է միայն Քաջարան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: