168.am-ի հարցին, թե ինչ տպավորություններ ունի երևանյան համերգից, Անաստասիա Վոլոչկովան պատասխանեց. «Ամեն ինչ հիանալի էր: Բոլորից շատ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ ցուցաբերած ջերմության, հյուրընկալության համար: Հուսամ, որ մոտ ապագայում կհանդիպենք, արդեն` երեխաների մասնակցությամբ ներկայացվող նոր համերգային ծրագրի շրջանակներում»:
«Զրուցել ենք շատ ազատ, անկաշկանդ թե’ ցմահ ազատազրկման դատապարտվածների, թե’ նախնական կալանքի վայրում և թե’ տարբեր ռեժիմների գաղութների կալանավորների հետ, լսել ենք իրենց առաջարկները: Այսինքն` հավաքագրել ենք այն ռացիոնալ առաջարկները, որոնք կարող են օրենսդրական փոփոխությունների հիմք դառնալ»,- ասել է Ն.Զոհրաբյանը: Նա նշել է նաև, որ այցելությունների ավարտից հետո փորձելու են ամփոփել և վերլուծել հավաքագրված տեղեկատվությունը, մասնավորապես, դժգոհությունները` կապված գերծանրաբեռնվածության, տեսակցությունների խնդիրների հետ:
«Արմեն Բադալյանի ասածը ճիշտ է, եթե Հայաստանն այնպիսի երկիր լիներ, որ ունենար այդ ռեսուրսը: Բադալյանն էլ շատ լավ գիտի` մինչև հիմա նշանակողները դրսի չեն եղե՞լ: Այսօր արտաքին ուժերի մոտ արդյոք կա՞ նմանատիպ նպատակ` ոչ թե փոխհամագործակցված գործելու, այլ այդպիսի հակադրումների մեջ նշանակելու: Ես ավելի շատ խորհուրդ կտայի, քանի որ խելացի մարդ է և խելացի հարցազրույց է, մտածել, որ մի՞գուցե այդ արտաքին ուժերի ցանկությունը Հայաստանում այլ բան է, այդ թվում նաև արտաքին ուժեր ասելով` նկատի չունեմ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և այլն»:
«Ես ընդհանրապես կապ չեմ ունեցել այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքների և փուչիկների պատվիրման ու ձեռքբերման գործընթացի հետ»,- Կարեն Ավագյան:
Օգոստոսի 24-ին Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վեճ-վիճաբանության և հնչած կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է:
«Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը հեռուստաեթերից հայտարարել է, որ ինքն ու «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին տարբեր փիլիսոփայության կրողներ են: Նրա խոսքով` ամեն մեկն ինքն է ընտրում հաջողության իր գնահատականը, իսկ Խոդորկովսկին գերագնահատել է փողի դերը:
«Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնի գործարար Մկրտիչ Խաչատրյանը վնասվածքներ է ստացել մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատրյանին ծեծի են ենթարկել Ալբերտ Քարհանյանը, Վարդան և Վահրամ Գագիկի Գրիգորյանները»,- «Pastinfo.am»-ին հայտնել է ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Apple ընկերությունը օրերս լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրատոմսեր է ուղարկել՝ հերթական շնորհանդեսի համար, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին: Հրավիրատոմսի վրա պատկերված է սպիտակ խնձորը՝ գունավոր ֆոնի վրա, որտեղ գրված է նաև հետևյալ գրությունը. «Մենք ձեզ համար ավելին ունենք պատրաստած» (We’ve got a little more to show you):
Մեր երկիրը պատրաստվում է հերթական նախագահական ընտրությունների: Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր: Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ:
HTC ընկերությունը Տոկիոնում ներկայացրել է HTC J butterfly անվանումով սմարթֆոնը` ճապոնական KDDI օպերատորի հետ միասին: Այս մասին հայտնում է «The Verge»-ը: Նորույթի էկրանն ունի 1080х1920 փիքսելների թույլատրելիության 5-դյույմանոց Super LCD 3 մատրիցա (խտությունը` 440): Էկրանի որակը և գույների վերարտադրումը ուղղակի հիացմունք է առաջացրել մասնագետների և լրագրողների շրջանում:
168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերնախավի հետ վերջին հանդիպման ժամանակ բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին:
Նոյեմբերի 20-ին ԱԺ-ում կազմակերպվելու են լսումներ, որտեղ քննարկվելու է Հայաստանի կալանավայրերի համապատասխանությունը ԵՄ և ԵԽ ԽՎ սահմանած չափորոշիչներին: Այս ծրագրի շրջանակներում պատգամավորները արդեն այցելել են ցմահ դատապարտյալներին, «Նուբարաշենի» խսիտ ռեժիմի գաղութ:
Microsoft ընկերությունը իր պաշտոնական ինտերնետային կայքում հայտնել է իր Surface պլանշետի արժեքը: Պլանշետները հանդիսանում են Microsoft ընկերության մշակումը:
Facebook սոցիալական ցանցը երեկ՝ հոկտեմբերի 16-ին Լոնդոնում բացել է իր մշակումների առաջին կենտրոնը ԱՄՆ տարածքում: Ներկայում կենտրոնում աշխատում է 12 մարդ, սակայն շուտով հաստիքները կավելանան: Սոցցանցում արված հայտարարությունը խոսում է այն մասին, որ ընկերությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացել է 25 աշխատատեղ: Հաշվի առնելով հաստիքների բնույթից կարելի է նկատել, որ կենտրոնի առաջնահերթ աշխատանքները ուղղված են լինելու Facebook-ի բջջային տարբերակի զարգացմանը:
«Հարսնաքարի» գործով այսօր դատարանը որոշեց Տիգրան Եգորյանի միջնորդության քննարկումը հետաձգել` մինչ որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը:
«Ժառանգության» ներկայացուցիչները խոսել են կուսակցության գործունեության, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների, ԵԺԿ-«Ժառանգություն» լիարժեք համագործակցության մասին: Զրուցակիցները նաև հետաքրքրվել են տարածաշրջանային ու արտաքին քաղաքական հարցերի շուրջ «Ժառանգության» դիրքորոշումներով:
«Չեմ ուզում ամեն մեկի անհեթեթությանը պատասխանեմ»: Այս մասին 168..am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիիսյանի հայտարարություններին, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ձևավորված ընդդիմության միասնական շտաբը ֆինանսավորում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Չգիտեմ, թե ում վրա է դրված եղել պատասխանատվությունը, ուստի կդժվարանամ հայտարարություն անել, թե ով է իրականում կրում պատասխանատվություն, բայց ասում եմ, որ պատասխանատվությունը կրում է նա, ում վրա դրված է եղել այդ գործառույթները իրականացնելը, կազմակերպելը»:
«Ներկա էին ոչ միայն ԵՄ անդամ երկրների դեսպաններ ու նրանց ներկայացուցիչներ, այլև հյուրեր կային մի շարք այլ երկրներից: Նրանք ծանոթացել են կոնյակի գործարանի պատմությանը, գինի ու կոնյակ համտեսել»,- ասել է Իվետա Տոնոյանը` հավելելով, որ հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով և լրացուցիչ ինֆորմացիա չի տրամադրվելու:
Բրիտանական հայտնի «The Sun» պարբերականը հրապարակել է հանրահայտ ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանի «կյանքի 20 ամենասեքսուալ ակնթարթները» այպիսի ենթավերնագրով. «Քիմ Քարդաշյանը հետև-ապես (գրված է երկիմաստ ձևով` «իսկապես» բառի փոխարեն, անգլերեն` rear-lly) գիտի` ինչպես լինել ուշադրության կենտրոնում»:
Ազգային Ժողովում «ՀԱՊԿ անդամ պետություններում ոչ անդամ պետության կողմից ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու» մասին արձանագրության քվեարկությունից հետո, երբ ՀԱԿ-ի ոչ բոլոր պատգամավորները կողմ քվեարկեցին դրան, տեղեկություններ տարածվեցին, թե ՀԱԿ-ի քաղխորհուրդն առաջիկա նիստում քննարկելու է քվեարկության ժամանակ ՀԱԿ-ի «որոշ պատգամավորների» պահվածքը: ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը, 168.am-ի հետ զրույցում` խոսելով այս մասին, ասաց. «Ճիշտն ասած` ես քաղխորհրդի վերջին […]
Դիմա Բիլանն առաջին անգամ չէ, որ համագործակցում է կոսմետակա արտադրող հայտնի ընկերությունների հետ, բայց այս անգամ նա որոշեց ստեղծել իր անհատական օծանելիքը: Օծանելիքը նախատեսված է տղամարդկանց համար և կոչվում է Decibel (dB):
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեռևս 2011թ. հայտարարել էր, թե իր գլխավորած կուսակցությունը չի մասնակցելու 2012թ. ԱԺ ընտրություններին, քանի որ այն լինելու է ոչ թե արդար, այլ փողի ընտրություններ: Սակայն դրան հաջորդեց Արամ Կարապետյանի` 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը:
«Հարսնաքարի» գործով մեղադրյալների պաշտպաններն այսօր դատական նիստի ընթացքում հայտարարեցին, թե Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի ներկայացրած միջնորդությունների մեծ մասը պետք է մերժել: Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ ինքը միանում է Տիգրան Եգորյանի այն միջնորդությանը, համաձայն որի՝ անհրաժեշտ է ներկայացնել կենսաբանական, մասնիկաբանական փորձաքննություն: Այժմ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` միջնորդության մասին որոշում կայացնելու համար:
«Այս ծրագրի միջոցով երեխաները բացահայտում են հին և նոր Երևանը և ստեղծում իրենց «երազած Երևանի» պատկերը»,- ասում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Հոկտեմբերի 20-ին համակարգչային խաղերի ստեղծմամբ հետաքրքրվողները հնարավորություն կունենան տեսնել և խաղալ հայ երիտասարդների կողմից ստեղծված համակարգչային խաղերը, բջջային հավելվածները` «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության շրջանակներում: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):
Հանթսմանների կողմից ստացված, նրանց ցանկությունը վերահաստատող նամակը հրապարակվել է դեռ հոկտեմբերի 1-ին, բաժանվել է Ազգային ժողովում՝ ինչպես պատգամավորներին, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, տրամադրվել է գլխավոր դատախազությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Այդ նամակի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
«Սննդամթերի գները կբարձրանան»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը: Նրա պնդմամբ, համաշխարհային շուկայում կա պարենային մթերքի գների զգալի աճ, ինչն, անշուշտ, անդրադառնում է Հայաստանի վրա: «Համաշխարհային շուկայում ցորենի գներն աճել են 29.85 տոկոսով, այս պահին այն կազմում է մեկ բուշելի դիմաց 8.47 դոլար»:
«Ես ինձ մեղավոր չեմ զգում, ինչի՞ պիտի զգամ, որովհետեւ ես որեւէ կազմակերպչական խնդիրներով չեմ զբաղվել: Բայց ընդհանուր առմամբ, որ մեր իրականության մեջ նման ապրանք կարող է վաճառվել, դա նշանակում է, որ մենք մեղավոր ենք բոլորս, մենք դրա դեմ չենք պայքարում, նման ապրանքները կիրառվում է մեր կենցաղի մեջ»,- ասել է նա:
«Այո, Հայաստանն այսօր «ճամպրուկային» տրամադրությամբ լի «փակուղում» է: Բայց այդպես եղել է Վարդան Օսկանյանի` իշխանակարգի պաշտոնյա դառնալուց ի վեր: Այստեղ` ոչ մի նորություն»: