
ՌԴ-ը ԵԽԽՎ-ին պաշտոնապես իրազեկել է, որ ժամանակավորապես հրաժարվում է համագործակցել նրա հետ

Ռուսական Известия թերթին տված հարցազրույցի ժամանակ ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Մոսկվան պաշտոնապես ԵԽԽՎ-ին իրազեկել է, որ ժամանակավորապես հրաժարվում է համագործակցել նրա հետ և մասնակցել նրա ամառային նստաշրջանին.
«Ռուսական պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ-ի հունիսյան գագաթաժողովին: Մենք ժամանակավորապես կասեցրել ենք վեհաժողովի հետ համագործակցությունը, քանի դեռ գործում են մեր պատվիրակության դեմ պատժամիջոցները»:
Պուշկովը հիշեցրել է, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը համապատասխան նամակը հղել է ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասորին: Նամակում հիմնավորվել է Ղրիմի ու Ուկրաինայի ճգնաժամի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը և քննադատության է ենթարկվել ապրիլին ռուսական պատվիրակությանը մի շարք լիազորություններից զրկելու մասին ԵԽԽՎ-ի որոշումը: