Բաժիններ՝

Լեհաստանը կողմ է իր տարածքում տեղակայված ամերիկացի ու եվրոպացի զինծառայողների թվակազմի մեծացմանը

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Լեհաստանի արտգործնախարար Ռադոլսավ Սիկորսկին կարծում է, որ Լեհաստանում պետք է տեղակայվեն ավելի շատ զինծառայողներ ԱՄՆ-ից ու եվրոպական երկրներից: Սիկորսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքների անվտանգության մակարդակը պետք է լինի քիչ թե շատ հավասար:

Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ Սիկորսկին վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն հենց այն մարդն է, ով կարող է կարգավորել երկրում առկա ճգնաժամը: Սիկորսկու խոսքերով՝ Պորոշենկոն վայելում է Արևմուտքի վստահությունը, և հենց նա պետք է վարի Ռուսաստանի հետ գործերը՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30