Օբաման ընդգծել է Եվրոպայի համար Ադրբեջանի էներգետիկ կարևորությունը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն առանցքային դեր է խաղում էներգակիրների համաշխարհային մատակարարման ապահովման աջակցման հարցում և առաջիկա երկու տարում կդառնա Եվրոպայի խոշորագույն մատակարարը:

Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձում, որը Բաքվում Caspian Oil and Gas 21-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ ընթերցել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Ուղերձում նշված է, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի կյանքի կոչումը պահանջում է լարված աշխատանք և Ադրբեջանի ու միջազգային գործընկերների միջև սերտ համագործակցություն:

Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն այդ նախագծի իրագործումը դիտարկում է որպես Եվրոպայի գազամատակարարումն ընդլայնման ճանապարհին կատարված կարևոր քայլ և պատրաստ է աջակցել դրան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30