
Ադրբեջանը կարող է բավարարել Եվրոպայի գազային պահանջարկի 10-20 տոկոսը. Օթթինգեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում մեկնարկած «Կապյան նավթ և գազ» 21-րդ միջազգային ցուցահանդես-կոնֆերանսում ընթերցել են էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի նամակը:
Նամակում նշված է, որ «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրագործման գործընթացում ձեռք է բերվել զգալի առաջընթաց. «Դեռ անհրաժեշտ է ձեռնարկել նշանակալից քայլեր՝ մինչև 2019 թվականն ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու համար:
«Հարավային գազային միջանցքը» մեծ նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Եվրոպային տարեկան անհրաժեշտ է 550 միլիարդ խորանարդ մետր գազ: Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքի» հաշվին կարող է բավարարել Եվրոպայի գազային պահանջարկի 10-20 տոկոսը:
Մենք աջակցում ենք «Անդրկասպյան» գազատարի շուրջ Թուրքմենստանի հետ բանակցություններին և լավատեսորեն ենք տրամադրված հետագա համագործակցության հարցում»: