Բաժիններ՝

Սիրիայում նախագահական ընտրություններ են անցկացվում. ԱՄՆ-ը դատապարտում է

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Սիրիայում այսօր կայացող նախագահական ընտրությունները որակում է որպես «ֆարս»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին.

«Մենք հստակ հայտարարել ենք, որ այդ ընտրությունները ֆարս են: Արտասահմանաբնակ սիրիացիների համար քվեարկությունը սկսվել է միայն մայիսի 28-ին և կավարտվի հունիսի 3-ին Սիրիայում: Սովորաբար ազատ հասարակությունում մարդիկ ժողովրդավարական ընտրությունների ժամանակ հնարավորություն ունեն խաղաղ կարևոր դեր իրենց առաջնորդներին հստակեցնելիս:

Այդպիսի գործընթացն անհավանական է այսօրվա Սիրիայի համար, ուր բնակչության գրեթե կեսը պատերազմի պատճառով լքել են իրենց տները»: Փսակին հիշեցրել է, որ ավելի վաղ, սակայն այս տարի Սիրիայի խորհրդարանն օրենք է ընդունել, ըստ որի՝ նախագահի թեկնածուներ կարող են լինել վերջին 10 տարում Սիրիայում բնակվողները: Փսակին կարծում է, որ դա խանգարում է վտարանդիության մեջ գտնվող ընդդիմության ներկայացուցիչների ընտրվելուն:

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի լիազորությունների ժամկետն ավարտվում է հուլիսի 17-ին: 2012 թվականի փետրվարի 28-ին ուժի մեջ մտած Սիրիայի նոր Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն, նախագահը ժողովրդի կողմից ընտրվում է 7 տարի ժամկետով և կարող է վերընտրվել մեկ անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս