Անգելա Մերկելն ընդունել է Վրաստան այցելելու հրավերը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է Վրաստան այցելելու հրավերը, որը նա ստացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուց: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մերկելի վրացական այցը տեղի կունենա մինչև 2015 թվականի գարուն. «Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ մոտ ապագայում Վրաստանում կանցկացվի վրաց-գերմանական տնտեսական ներկայացուցչական ֆորում, որն ուղղված կլինի երկու երկրների համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը»: