Իրանն ու «Վեցյակը» վաղը Վիեննայում կբանակցեն փորձագետների մակարդակով

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու «Վեցյակը» պլանավորել են տեխնիկական միջուկային բանակցությունները Վիեննայում վերսկսել հունիսի 4-ին: Իրանի ու «Վեցյակի» փորձագետները երկօրյա բանակցությունների ժամանակ կքննարկեն Իրանի միջուկային ծրագրին առնչվող տեխնիկական հարցեր:

Իրանական պատվիրակությունը գլխավորելու է Իրանի ԱԳՆ-ի՝ միջազգային ու քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Համիդ Բաեդինեջադտը, իսկ «Վեցյակի» պատվիրակությունը՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի օգնական Սթիվեն Կլիմենտը:

Մայիսի 16-ին Վիեննայում անարդյունք էր ավարտվել Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը: Հուլիսի 20-ին սպառվում է Իրանի միջուկային ծրագրի ավերաբերյալ միջանկյալ համաձայնագրի ժամկետը, որը ստորագրվել է նախորդ տարվա նոյեմբերին, Ժնևում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30