
Սիրիայում կարող է ստեղծվել ընդդիմության մասնակցությամբ կոալիցիոն կառավարություն. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար, Ռուսաստանի նախագահ՝ի մերձավորարևելյան հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Սիրիայում նախագահական ընտրությունների ավարտից հետո կարող է ձևավորվել կոալիցիոն կառավարություն՝ ընդդիմության մասնակցությամբ.
«Կա Սիրիայում ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն ստեղծելու մտադրություն, այդ թվում նաև ընդդիմության մասնակցությամբ: Այլ հարց է, թե ինչպիսի ընդդիմություն է այն՝ ներքին, լիբերալ, լոյալ: Տեսնենք, ընդդիմությունը բազմազան է»:
Բոգդանովն ընդգծել է, որ դեռ անհայտ է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի իրավահաջորդի հարցը: Բոգդանովը կարծում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը տվյալ հարցի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի սիրիացիների, իրենց ու ամերիկացիների հետ: