Մարգվելաշվիլին հանդիպել է Բուրկհալտերի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին տետ-ա-տետ հանդիպում է ունեցել երկրում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ: Ավելի ուշ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերը: Բուրկհալտերն անհրաժեշտ է համարել, որ տվյալ շրջանների բնակիչները պահպանեն իրենց շփումները և հանդես գան հակամարտության կարգավորման ու հաշտեցման օգտին:

Բուրկհալտերն ընդգծել է, որ առաջնահերթ հարցերից մեկը Վրաստանում ԵԱՀԿ-ի ներկայացուցչության վերականգնումն է: Վրաստանի նախագահն իր հերթին հյուրին իրազեկել է Աբխազիայում տիրող ծանր իրավիճակի մասին: Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ռուսական կողմը խախտում է այդ շրջանների բնակչության հիմնարար իրավունքներն ու միջազգային նորմերը:

Մարգվելաշվիլին շնորհակալություն է հայտնել Բուրկհալտերին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը Շվեյցարիայի աջակցության համար, ինչպես նաև ընդգծել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը:

Տեսանյութեր

Լրահոս