Մենք փորձում ենք կարգավորել ՌԴ-ի հետ հարաբերությունները և միաժամանակ ձգտում ենք դեպի ԵՄ ու ՆԱՏՕ. Գարիբաշվիլի
Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ձգտում է դեպի եվրոպական համայնք և դրա հետ մեկտեղ փորձում է կարգավորել իր հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Գարիբաշվիլին կարծում է, որ այդ ամենը կտևի մոտ 10 տարի կամ էլ ավելի քիչ. «Դա կախված կլինի նրանից, թե որքան արագ մենք կարող ենք արդիականացնել երկիրն ու վերականգնել տնտեսությունը, ինչպես նաև բավարարել ԵՄ-ի պահանջները:
Հենց այդ տեսանկյունից մեծ նշանակություն ունի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Վրաստանի կառավարությոնը կառուցողական քաղաքականություն է վարում իր հյուսիսային հարևանի նկատմամբ:
Մենք փորձում ենք կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, և դրա հետ մեկտեղ շարունակում ենք ձգտել դեպի ԵՄ ու ՆԱՏՕ: Վրաստանն արդեն իսկ ապացուցել է, որ ունի կառուցողական ու կայուն կառավարություն»: