
Մենք Ռուսաստանին կոչ ենք անում Ղրիմը վերադարձնել Ուկրաինային. Ռասմուսեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում անհրաժեշտ է համարել Ղրիմն Ուկրաինային վերադարձնելը. «Մենք նախկինի նման Ղրիմը դիտարկում ենք որպես Ուկրաինայի մաս: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում Ղրիմը վերադարձնել Ուկրաինային»:
Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն չի դիտարկում Ուկրաինայի հակամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելու հնարավորությունը. «Մենք չենք դիտարկում ռազմական տարբերակը: Մենք շարունակում ենք կարծել, որ առաջ ընթանալու ճշմարիտ ուղին ճգնաժամի քաղաքական ու դիվանագիտական լուծումն է»: