
Մոսկվան ողջունում է համապաղեստինյան կառավարության ստեղծումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում ողջունում են համապաղեստինյան կառավարության ստեղծումը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը.
«Պաղեստինում միացյալ, տեխնոկրատական կառավարության կազմավորումը դարձել է մեծ ջանքերի արդյունք, որոնք վերջին շրջանում ձեռնարկել են ՖԱԹՀ-ի, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունները, պաղեստինյան այլ շարժումներն ու կազմակերպությունները՝ ձգտելով հաղթահարել ներքին տարաձայնությունները:
Ռուսաստանն ակտիվորեն փոխգործակցելու է պաղեստինյան այդ կաբինետի հետ՝ տարբեր ոլորտներում ռուս-պաղեստինյան ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար»: