Ամեն տիպի անկարգություններն ու բախումները Թուրքիայում ուղղակիորեն ազդում են տնտեսության վրա:
Մարզերում մշակույթի տները լքված ամրոցներ են հիշեցնում, և Արարատի մարզկենտրոն Արտաշատն էլ բացառություն չէ: Արտաշատում պետական թատրոն կա, երաժշտական դպրոց, ՀԳՄ Պարույր Սևակի անվան Արարատի մասնաճյուղ, քաղաքապետարանի ենթակայության Շառլ Ազնավուրի անվան մշակույթի հսկա տուն՝ խորհրդային գիգանտոմանիայով կառուցած:
«Ի՞նչ կա մեր գյուղում: Ոչինչ, ոչինչ էլ չկա: Ամեն տարի ընտանիքներ է, որ լքում են գյուղը, փրկում են իրենց հարազատներին ու թողնում հեռանում էստեղից: Ամեն ընտանիքից արտագնա աշխատանքների միջոցով ապրուստի փող վաստակող գոնե մի հոգի հաստատ կա: Առանց դրա չի լինի»:
2013 թ. հունվար-հունիսին Հայաստան մուտք է գործել 298,146 ՀՀ քաղաքացի, իսկ մեկնել՝ 404,379: Բացասական սալդոն կազմում է 106,233:
Պարոն քաղաքապետ, հուլիսի 26-ին 168.am լրատվական կայքում հրապարակվել է Անի Կարապետյանի հոդվածը, որտեղ ներկայացվում է Աբովյանի նշանավոր հուշարձաններից մեկը՝ Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանը:
Մինչև 1920-ական թվականները սպիտակ գույնի սպիտակեղենը պարտադիր էր համարվում մարդկանց կենցաղում: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ ֆրանսիացի ամուսիններ Մադելին և Դանիել Պորտալտները բացեցին ներքնազգեստի մի փոքրիկ խանութ: Նրանց բիզնեսը բարգավաճեց և շատ շատերը հետևեցին նրանց՝ բացելով ներքնազգեստի խանութներ:
2012թ. օգոստոս ամսին Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում շահագործման հանձնվեց Կառավարության ֆինանսավորումով կառուցված նորակառույց դպրոցը: Դպրոցի հիմնական մասնաշենքը վնասվել էր 1988թ. և դասապրոցեսը անցկացվում էր համայնքի մանկապարտեզի մասնաշենքում:
2013թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 321,279 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.3%:
Հանքարդյունահանման ծավալները կայուն կերպով աճում են. այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 20%-ով ավելի շատ հանքաքար և պղնձի խտահանք է արտահանվել, ընդհանուր՝ մոտ 76 հազար տոննա:
Պարզվում է՝ Գեղարքունիքի մարզում չկա որևէ հակակարկտային կայան, և չի եղել և չի էլ լինի: Համենայնդեպս, գոնե այս տարի հակակարկտային կայաններ մարզում չեն տեղադրվի:
Տավուշի մարզում ոռոգման ջրի համակարգերի հետ կապված խնդիրների պատճառով շատ հաճախ գյուղացիական տնտեսությունները, մասնավորապես` այգիներն ու արևածաղկի դաշտերը մեկ անգամ են ջրվում կամ էլ ընդանրապես չեն ջրվում և չորանում են:
Ըստ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի՝ տեղեկատվությունը հասանելի կլինի գյուղական համայնքներում: Նմանատիպ կենտրոններ են գործելու Մեղրիում, Կապանում, Գորիսում և Սիսիանում:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5 %-ով, ինչը հիմնականում բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների` 12.1% հավելաճի արդյունք է
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 31-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 410 դրամով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 409 դրամը:
Արարատի մարզի Արտաշատի շրջանի Բյուրավան գյուղի 13-ամյա պատանին՝ Եվրոպայի շախմատի կրկնակի չեմպիոն, 2011-12թթ. Հայաստանի պատանիների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, օրերս Մինսկում՝ հուլիսի 11-24-ն անցկացված բաց առաջնության ժամանակ 12 կետով իր վարկանիշը բարձրացրեց:
Թեհրանը պարտավորվել է Սիրիային մատակարարել 3.6 միլիարդ դոլարի նավթ:
Նավի վրա գտնվել է ավելի քան 30 ուղևոր:
«Ծանր է… որովհետև իմ ընկերները չսկսեցին ավելի լավ ապրել, որովհետև մարդկանց աչքերում ես հույս չէի տեսնում, որովհետև իմ քաղաքը արդեն այնքան էլ իմը չէ»
«Ալ-Քաիդան» ստանձնել է Իրաքում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնց հետևանքով միայն հուլիսին զոհվել է 900 մարդ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերություններն ու տարածաշրջանային վերջին զարգացումները:
Վերջին ամիսներին մի շարք նախկին ազատամարտիկներ և պահեստազորի սպաներ օգտվելով օրենքով իրենց ընձեռված իրավունքներից, կազմակերպում են բողոքի ելույթներ` պահանջելով բարելավել իրենց սոցիալ-կենցաղային պայմանները և սահմանել մի շարք այլ արտոնություններ:
Նշվում է, որ Էշթոնը Մուրսիի հետ գաղտնի հանդիպել է երկուշաբթի:
Այս մասին հայըտարարել է Նորվեգիայի կրթության նախարար Քրիստին Հալվորսենը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ կողմերը նպատակադրվել են հակամարտությունը կարգավորել 9 ամսվա ընթացքում:
You Tube վիդեոհոսթինգում կտրուկ մեծանում է անսովոր «սոցիալական փորձի» մասին պատմող տեսանյութը:
Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատանը կկայանա բակալավրատի և մագիստրատուրայի հայ ուսանողների ավանդական ընդունելություն, ովքեր ռուսաստանյան բուհեր են ընդունվել ռուսաստանյան բուհերի առաջին կուրսեցիների միջպետական կրթաթոշակների ծրագրով:
ԵԱԿ-ի թեկնածուն (նախագահ Իլհամ Ալիևը) այլընտրանք չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ նրա սահմաններից դուրս:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:
Նիստի ժամանակ պետական մեղադրողը խնդրել է 5 տարուց 3 տարվա կրճատել Բեռլուսկոնիի կողմից պետական պաշտոն զբաղեցնելու վրա դրված արգելքը: