Բաժիններ՝

Վիլնյուսի գագաթաժողովում վրացական պատվիրակությունը գլխավորելու է նորընտիր նախագահը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վիլնյուսի գագաթաժողովում վրացական պատվիրակությունը գլխավորելու է նորընտիր նախագահը: Այս մասին այսօր անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Վերջինիս հաղորդմամբ՝ պատվիրակության կազմում գտնվելու է նաև արտգործնախարար Մայա Փանջիկիձեն.

«Մենք պատվիրակության մյուս մասնակիցների հարցում կկողմնորոշվենք մոտ ժամանակներս: Աշխատանքներ են տարվում նաև մյուս այցերի ուղղությամբ: Առաջին այցը կլինի դեպի Վիլնյուս: Վիլնյուսի գագաթաժողովում հնարավորություն կլինի ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման և խորն ու համապարփակ առևտրի մասին պայմանագիրը»:

Նշվում է, որ վաղվանից գործելու է Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության հետ կապված հանձնաժողովը: Այն ստեղծվելու է կառավարության նիստում: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին:

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հավաքել է քվեների ավելի քան 62 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս