
WikiLeaks-ը հրապարակել է ամերիկյան գաղտնալսումների քարտեզը

WikiLeaks-ը Twitter-ի իր էջում հրապարակել է աշխարհի քարտեզը, որում ընդգծվել են ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության (NSA) իրականացրած գաղտնալսման կետերը: Այդ քարտեզը հրապարակման համար տրամադրել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Քարտեզը վկայում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գործունեություն են ծավալել Մոսկվայում, Փարիզում, Բեռլինում, Հռոմում ու Մադրիդում: Կարմիր գույնով ընդգծվել են այն կետերը, որոնք հանդիսանում են «ակտիվ դիտարկման» գոտի:
Լատինական Ամերիկայի հետ կապված՝ այդպիսի կետեր կան Էկվադորի (Կիտո), Բրազիլիայի (Բրազիլիա) և Կուբայի (Հավանա) մայրաքաղաքներում: Դիտարկում իրականացվել է նաև Չինաստանում (Պեկին, Շանհայ):