Վրաստանը նույնպես կարձագանքի Սև ծովում ռուսական ռմբակոծիչների թռիչքներին. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանը նույնպես արձագանքում է Սև ծովի ջրատարածությունում չեզոք ջրերի վրա ռուսական ռմբակոծիչների թռիչքներին:

Փանջիկիձեն լրագրողների հետ զրույցում նման կերպ է մեկնաբանել Բուլղարիայի ու Ռումինիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն են հայտնել՝ կապված Սև ծովի չեզոք ջրերի վրայով ռուսական ռմբակոծիչների թռիչքների հետ:

Փանջիկիձեն հայտարարել է, որ այդ կապակցությամբ համապատասխան կերպ արձագանքելու են նաև իրենք և ընդունվելու են համապատասխան միջոցներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական կողմն ահազանգել էր, որ ռուսական IL-20 ինքնաթիռը Սև ծվում թուրք-վրացական սահմանից մինչև թուրք-բուլղարական սահման իրականացրել էր հետախուզական թռիչք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031