
«Սուրբ Հուդա» փոթորիկը մոտենում է Սանկտ Պետերբուրգին

BBC-ի փոխանցմամբ՝ «Սուրբ Հուդա» փոթորիկը Եվրոպայում դարձել է առնվազն 13 մարդու մահվան պատճառ: Փոթորիկը մարդկանց քշել է ծով, փոթորկի ժամանակ ծառեր են ընկել մարդկանց վրա, գրանցվել է գազի խողովակաշարի պայթյուն:
Փոթորիկը կտրել է էլեկտրալարերը, հոսանքազրկվել են հարյուր հազարավոր տներ: Միայն Մեծ Բրիտանիայում հոսանքազրկվել է 600.000 տուն: Փոթորկից տուժել են Ֆրանսիան, Նիդերլանդները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Լատվիան և այլ երկրներ:
Ցիկլոնը մոտենում է Սանկտ Պետերբուրգին, ուր հայտարարվել է համապատասխան զգուշացում: Քաղաքի ԱԻՆ-ը ձեռնարկում է անվտանգության միջոցառումներ: Մտավախություն կա, որ այսօր ցերեկը կարող է բարձրանալ Նևա գետի մակարդակը, որով վտանգի տակ կհայտնվի տեղի ջրամբարը: