Բաժիններ՝

Ֆրանսուա Օլանդն ամենացածր վարկանիշ ունեցող նախագահն է Ֆրանսիայի ողջ պատմության ընթացքում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում անցկացված հարցախույզի արդյունքները վկայել են, որ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն ամենացածր համբավ ունեցող նախագահն է Ֆրանսիայի ողջ պատմության ընթացքում:

Օլանդին աջակցելու վարկանիշը կազմել է ընդամենը 26 տոկոս: Դա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայում պետության ղեկավարին աջակցում է ֆրանսիացիների 30 տոկոսից էլ պակասը: Բնակչության շրջանում դժգոհության տեղիք են տալիս հարկային բեռը, գործազրկության աճը և ներգաղթյալների հանդեպ կառավարության քաղաքականությունը:

Ընդ որում, Օլանդի գործունեությունը գործնականում միաձայն հավանության չեն արժանացնում քաղաքական «աջ» կուսակցությունների կողմնակիցները, որոնց 97 տոկոսը դեմ է արտահայտվել նախագահի քաղաքականությանը: Հարցվածների մոտ 84 տոկոսը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահի քաղաքականությունն անարդյունավետ է:

Մոտավորապես նույնչափ մասն էլ չի հավատում, որ Օլանդն ունակ է հաղթել 2017 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում: Օլանդի հանրաճանաչության նվազման մեջ քիչ դեր չունի նաև միասեռ ամուսնությունների օրինականացումը, ինչը բողոքի ակցիաների ալիք բարձրացրեց ողջ երկրում:

2012 թվականի մայիսին Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրություններում Ֆրանսուա Օլանդը հավաքեց քվեների 51.64 տոկոսը՝ ընդամենը 3 տոկոսով գերազանցելով Նիկոլա Սարկոզիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031