Վիեննայում մեկնարկել է ԱԷՄԳ-ի ու Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում այսօր մեկնարկել է ԱԷՄԳ-ի ու Իրանի միջև բանակցությունների երկրորդ օրը: ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներչկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հրաժարվել է մեկնաբանություն տալ մամուլի համար:

Երեկ ԱԷՄԳ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել կազմակերպության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի և Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը, որի ժամանակ իրանցի դիվանագետը հայտարարել է միջազգային կառույցների հանդեպ նոր մոտեցման անհրաժեշտության մասին:

Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, տեղի է ունեցել պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին մասը: Կողմերը խոստացել են հայտարարությամբ հանդես գալ բանակցությունների ավարտից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031