Բաժիններ՝

Թուրքական ընդդիմությունը սպառնում է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները՝ կապված հիջաբի հետ

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) պատրաստվում է բողոքի ակցիաների՝ ընդդեմ խորհրդարանում հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրելու: Դրա հետ կապված՝ ԺՀԿ-ը պատրաստվում է բոյկոտել խորհրդարանի նիստերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Գյուլայ Սամանջըն խորհրդարանի շենք է մտնելու հիջաբով: Վերջինս նման որոշում է կայացրել ուխտագնացությունից հետո: Դա հարուցել է ԺՀԿ-ի բացասական արձագանքը:

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) դեմ չեն խորհրդարանում հիջաբի ներկայությանը: Ավելին, ԱՇԿ-ի պատգամավոր Մերալ Աքշեները, ով նույնպես մասնակցել է ուխտագնացության, պատրաստվում է այս շաբաթ խորհրդարանի աշխատանքներին մասնակցել հիջաբով:

Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթի մասին: Դրանում խոսք էր գնում նաև հիջաբի մասին: Չեղյալ էր հայտարարվում հիջաբ կրելու արգելքը պետական կառույցներում՝ բացառությամբ զինված ուժերի:

Դրանից հետո ԺՀԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ հասնելու համար հասարակական վայրերում հիջաբ կրելու արգելքի ընդունմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս