![](/banners/BeFunky-design.jpg)
2002-2012 թվականներին Ադրբեջանը գնել է 264 տանկ. APA
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/7e7fcd69ee47734bb4dd11a3574a1704.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2002-2012 թվականներին Ադրբեջանը գնել է 264 մարտական տանկ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ սովորական սպառազինությունների ռեգիստրում:
Դրանում նշված է, որ այդ 10 տարվա ընթացքում Ադրբեջանը տանկեր է գնել Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից ու Սլովակիայից:
Միևնույն ժամանակ հաշվետվությունում չեն ընդգրկվել Т-90С տանկերը, որոնց Ադրբեջանն այս տարի գնել է Ռուսաստանից: Հաղորդվում է, որ Ադրբեջանը պատվիրել է Т-90С տիպի 100 տանկ:
Հաշվետվությունում ընդգծվում է, որ 2002-2012 թվականներին Ադրբեջանը Բելառուսից գնել է 153, Ռուսաստանից՝ 62, Ուկրաինայից՝ 48 և Սլովակիայից՝ 1 տանկ: Դրանց մեծ մասը կազմել են T-72 տանկերը: