Բաժիններ՝

Մաքսային միությունը հրապարակել է Ուկրաինայի համար մաքսային արգելքների մասին իր որոշումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն իրավասու է միասնական մաքսային սակագին սահմանել երրորդ երկրների համար, եթե այդ երկրների կողմից առևտրային այլ միավորումներին միանալը հանգեցնում է Մաքսային միության երկրներ ներկրման աճին, ինչը կարող է վնաս պատճառել Մաքսային միության արդյունաբերությանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երեկ հրապարակել է թիվ 41 որոշումը (հոկտեմբերի 24-ի), որով նա իրեն իրավունք է վերապահում միակողմանիորեն վերանայել տուրքերի դրույքները՝ ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի թիվ 6 հավելմանը համապատասխան:

Հավելման մեջ նշված է, որ եթե համաձայնագիրը վավերացրած երկրներից մեկը մասնակցում է համանման այլ ազատ առևտրի գոտիների, ինչը հանգեցնում է այդ երկրից մատակարարումների ծավալի աճին, ինչն էլ վնասում կամ սպառնում է Մաքսային միության արդյունաբերությանը, ապա միության անդամ երկրներն իրավունք են ստանում տուրքեր սահմանել տվյալ երկրից համապատասխան ապրանքների ներկրման վրա: Փոխարինվելու է զրոյական տուրքերի ռեժիմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս