Բաժիններ՝

Հայաստանը Doing Business – 2014 զեկույցում 37-րդն է

Համաշխարհային բանկն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան, որոնք 2004 թվականից գնահատում են աշխարհի տարբեր երկրներում գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը, հրապարակել են Doing Business – 2014 զեկույցը: Ընդհանուր առմամբ, դրանում ընդգրկվել է 189 երկիր:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են Սինգապուրը, Հոնգկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը, Դանիան, Մալայզիան, Հարավային Կորեան, Վրաստանը, Նորվեգիան և Մեծ Բրիտանիան: Հետնապահներն են Հարավային Սուդանը, Լիբիան, ԿԱՀ-ը, Չադը:
Հայաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը:

Բիզնեսը սկսելու հարցում Հայաստանը 6-րդն է, շինարարություն սկսելու թույլտվություն ստանալու հարցում՝ 79-րդը, էներգացանցերին միանալու հարցում՝ 109-րդը, սեփականության գրանցման հարցում՝ 5-րդը, վարկեր ստանալու հարցում՝ 42-րդը, ներդնողներին պաշտպանելու հարցում՝ 22-րդը, հարկերի վճարման հարցում՝ 103-րդը, անդրսահմանային առևտրի հարցում՝ 117-րդը, պայմանագրերի կատարման ապահովման հարցում՝ 112-րդը, անվճարունակության լուծման հարցում՝ 76-րդը:

Իրանը զբաղեցրել է 152-րդ տեղը, Ռուսաստանը՝ 92-րդ տեղը, Թուրքիան՝ 69-րդ տեղը, Ադրբեջանը՝ 70-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս