Մոնիկա Բելուչին հերքել է ադրբեջանցի օլիգարխի հետ իր սիրավեպի մասին լուրերը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դերասան Վենսալ Կասելի հետ հոլիվուդյան դերասանուհի Մոնիկա Բելուչիի ամուսնալուծությունից հետո խոսակցություններ շրջանառվեցին, իբրև թե, դերասանուհին հանդիպում է ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի հետ:
Այդ խոսակցություններն ավելի թեժացան այն բանից հետո, ինչ սեպտեմբերի վերջին ադրբեջանական մամուլում շնորհավորեցին Մոնիկային՝ ծննդյան կապակցությամբ:
Թե՛ Բելուչին, թե՛ Իսմայիլովը երկար ժամանակ հրաժարվում էին մեկնաբանություններ անել տվյալ թեմայի շուրջ, սակայն ի վերջո Մոնիկա Բելուչին որոշել է խոսել օլիգարխի հետ իր «սիրավեպի» մասին.
«Ես չգիտեմ, թե որտեղից կարող էր առաջանալ նման նորություն, որը հենված չէ որևէ բանի վրա: Կասելի հետ ամուսնալուծվելուց հետո իմ կյանքում չկա այլ տղամարդ»:
Բելուչին ընդգծել է, որ տեղյակ չէ, թե արդյոք Կասելը հանդիպո՞ւմ է այլ կանանց հետ, թե՞ ոչ: Դերասանուհին ներկայումս պլաններ չունի Ֆրանսիայից, ուր նա ապրել է ամուսնու հետ, վերադառնալու հայրենիք՝ Իտալիա: Բելուչին հերքել է նաև ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հետ սիրավեպի մասին խոսակցությունները, որի հետ ներկայումս նա աշխատում է նոր ֆիլմ վրա:
Նշվում է, որ Բելուչին ադրբեջանցի օլիգարխի հետ ծանոթացել է դեռևս 2009 թվականին, Թուրքիայում՝ Անթալիայում գտնվող Mardan Palace հյուրանոցի բացման ժամանակ: Հյուրանոցի կառուցումն Իսմայիլովի համար արժեցել է 1.4 միլիարդ դոլար: