Պուտինը վստահ է, որ հետագայում ավելի կընդլայնվի Թուրքիայի հետ համագործակցությունը

Ռուսական РИА Новости լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին և վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակի (29.10.1923) հետ:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Պուտինն ընդգծել է Թուրքիայի հաջողությունները տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում, միջազգային արենայում նրա դիրքերի ամրապնդումը:

Պուտինն ընդգծել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարեկամական ու գործընկերային բնույթը, քաղաքական կառուցողական երկխոսության ընդլայնումը, համատեղ խոշոր նախագծերի իրագործումը առևտրա-տնտեսական, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում, բազմակողմ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը:

Ռուսաստանի նախագահը նաև վստահություն է հայտնել փոխշահավետ համագործակցության ու գործընկերային փոխգործակցության հետագա ընդլայնման շուրջ՝ տարածաշրջանային և գլոբալ օրակարգում գտնվող այժմեական հացերը երկու երկրների ժողովուրդների շահերի շրջանակներում լուծելու համար:

Տեսանյութեր

Լրահոս