
Ալիևը վստահ է, որ Մարգվելաշվիլիի նախագահության ժամանակ կամրապնդվի ռազմավարական գործընկերությունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր շնորհավորել է Գեորգի Մարգվելաշվիլիին՝ հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև բարիդրացիական ու հարաբերությունների և բազմակողմ համագործակցության զարգացման կապակցությամբ:
Ալիևը վստահություն է հայտնել, որ Մարգվելաշվիլիի նախագահության ժամանակ նույնպես կզարգանան ու կամրապնդվեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունն ու բազմապլանային համագործակցությունը, ինչն օգտակար կլինի երկու երկրների համար: