Բաժիններ՝

Մուրսին չի պատրաստվում ճանաչել իրեն դատել պատրաստվող դատարանի իրավասությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին չի պատրաստվում ճանաչել իրեն դատել պատրաստվող դատարանի իրավասությունը: Այս մասին հայտարարել է «Օրինականության աջակցման դաշինքը», որը փորձում է հասնել նախկին նախագահի վերադարձին:

Վերջինիս հաղորդմամբ՝ Մուրսին չի խնդրելու իրեն տրամադրել որևէ փաստաբան, ընդ որում՝ թե՛ եգիպտացի, թե՛ օտարազգի փաստաբանի, քանի որ նա չի ճանաչում այդ դատարանը, ինչպես նաև խռովարարների իշխանոթյուններից բխող ցանկացած գործողություն և ընթացակարգ:

Մուրսին զինվորական իշխանության կողմից պաշտոնանկ է արվել այս տարվա հուլիսի 3-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031