Բաժիններ՝

Արա Աբրահամյանը Երևանում վճարովի ավտոկայանատեղի ունի (լուսանկար)

«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ից բացի՝ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվում են նաև այլ ընկերություններ: Մասնավորապես, Արամի փողոցի 32 շենքին հարող տարածքում՝ նախկին «Մանկական աշխարհի» պատի տակ, գործում է վճարովի ավտոկայանատեղի (վճարը՝ 200 դրամ): Համապատասխան աշխատողը վարորդներին պարտադրում է վճարել գումարը՝ նրանց տրամադրելով ՀԴՄ կտրոնը: Պարզվում է՝ ավտոկայանատեղին պատկանում է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող «Սոգլասիե» ՓԲԸ-ն և Արա Աբրահամյանի եղբայրը՝ Սերյոժա Աբրահամյանը:

HDM111

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս