«Նման պետության հե՞տ են մեզ առաջարկում համագործակցել, գնալ զիջումների՞: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք կարող էին ՀՀ իշխանությունները կանխել այն, չեմ կարող պատասխանել: Բայց հայկական կողմի դիրքորոշումն ու պատասխան ռեակցիան միանգամայն բնական են»:
Ակցիայի կազմակերպիչները ձվեր և հոտած բիբարներ են նետել հյուպատոսարանի և այրված դրոշի ուղղությամբ:
Մի շարք հեղինակավոր պարբերականներ արդեն հրապարակումներով անդրադարձել են Հայաստան-Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների խզման խնդրին:
Ձեր հրաժարականի դեպքում, անգամ, Գուրգեն Մարգարյանի ընտանիքը, հայ ժողովուրդը և ողջ առաջադեմ մարդկությունը Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու:
«Ես չէի մեղադրի միայն պաշտոնյային, ով զբաղեցնում է այդ դիրքը: Մենք պետություն չունենք, քանի որ բոլոր այրերը պետք է ենթարկվեն արտաքին մանիպուլյացիաներին, այլապես կկորցնեն իրենց պաշտոնները և հնարավորությունները: Բայց Հայաստանում ոչ ոք չեղավ, որ ասեր` սա ինչ խայտառակություն է…: Հայ ժողովրդի համար Իրանի ժողովուրդը, Իրանը Հայաստանի համար հսկայական դեր է խաղում»:
168.am-ի տեղեկություններով, տևական ժամանակ է` Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի միջոցով փորձում է հանդիպում կազմակերպել ռուսական քաղաքական շրջանակների ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, սակայն առայժմ դա նրան չի հաջողվում: Ռուսական քաղաքական վերնախավի անդամներից մեկի հետ հանդիպումը Լ. Զուրաբյանին անհրաժեշտ է առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի թեկնածուի համար պայքարում օգտագործելու համար:
Այս տարի սեպտեմբերյան աժիոտաժից անմասն չեն նաև Երևան քաղաքի դերձակները: Դպրոց և համալսարան գնացող երևանյան երիտասարդությունը ցանկանում է նորաձև և չկրկնվող հագուստով դիմավորել նոր ուսումնական տարին:
Այդ թեկնածուն երկու դեր կարող է խաղալ. առաջինը, եթե Ռուսաստանը գնահատեց, որ Հայաստանում վիճակն անընդունելի է դառնում, և գործող իշխանության կապն Արևմուտքի հետ սպառնացող է դառնում, նա այդ ուժով կփորձի իշխանափոխություն իրականացնել, և մյուսը, եթե այդ կապը դեռևս ընդունելի չափերում է, թողնել այդ իշխանությունը, բայց մաքսիմալ լծակներ գործադրել այդ իշխանության վրա, որով կկարողանա վերահսկել նրան (դա կարող է լինել ինչ-ինչ պաշտոնների առևտուր կամ նման մի բան), այդ դեպքում նա կստանձնի սարսափազդու գործչի դերակատարումը:
Ավանեսովին ճանաչում է ողջ աշխարհը, իսկ Bredolab բոթնեթն աշխարհի ամենամեծ բոթնեթներից է, և հայտնի է մի շարք հարձակումներով բանկային և այլ համակարգերի վրա։ Բացի դրանից, ակտիվ օգտագործվել է սպամ տարածելու համար:
Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել և պետք է որոշենք մեր անելիքները: Առաջինը, որ միանշանակ է և արդեն արված է՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը: Դա անհրաժեշտ պայման է:
Նկատի ունենալով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան էքստրադիցիայի (արտահանձնման) ենթարկելու փաստը` Հովիկ Աբրահամյանը չի մեկնելու Հունգարիա:
«Ապրե’ն տղեքը: Կարծում եմ, նրանց խիզախ արարքը պետք է շատ բարձր գնահատել: Կարող էին, չէ՞, հյուպատոսարանի տարածքից կրակ բացեին տղերքի վրա, կան ռմբակոցեին երիտասարդների դիրքերը»:
Այսօր ժամը 17:30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 2 հասցեում գտնվող «Լիմոն լանչ» սրճարանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել, որի հետևանքով 1 հոգի հրազենային վանսվածքով տեղափոխվել է Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոց:
ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում դեմ է քվեարկել Արթուր Զադոյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի հայցին: Վերջինիս քաղաքացին մեղադրում էր դիտավորությամբ իր առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ:
Ապրիլի 27-ին Հայաստան ժամանած սիրիահայ Մարալ Սողոմոնյանը, ով եկել էր Հայաստանում քաղաքացիություն ստանալու նպատակով, այլևս Սիրիա չվերադարձավ: Ծնողներն ասել էին, որ հետ չգնա: «Հոն վիճակը ծանր է»,- ասում է Մարալը: Մասնագիտություն, աշխատանք, ընտանիք, ընկերներ ունեցող աղջիկն այսօր Հայաստանում միայնակ ու անպաշտպան է:
Ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահից զգալով իրենց անզորությունը, մեր իշխանությունները որոշել են չխառնվել` հույս ունենալով, որ այս թեման կավարտվի հակաադրբեջանական համազգային վրդովմունքով:
«Հայոց Արծիվները» շատ լավ գիտակցելով իլհամիկների, սաֆարովների ատելությունը հայության հանդեպ, միաժամանակ գիտակցելով նրանց վախվորած գործողությունները, պարտվողական և մեռած տեսակները` հայտարարում է, որ անկախ այսօրվա համաներման շոուից «Հայոց Արծիվները» միշտ հետևողական է լինելու ոչնչացնելու այն տականքների գործողությունները, որոնք վնաս են պատճառում հայ ժողովրդի արժանապատվությանը, նրա զարգացմանը, հայոց պետականության սահմանների անվտանգությանը:
Վերջին շրջանում շատ խոսվեց մի գրքի մասին, որը տպագրության հասցնելը գիտնականների մի մեծ խումբ, ինչպես նաև հեղինակի սաներն այսօր համարում են գերխնդիր։ Նաև բազմիցս նշվեց համեստ մի մարդու անուն, ով մինչ այդ շատերին ծանոթ չէր։ Խոսքն աստղագետ Ավետիք Գրիգորյանի մասին է:
Ավստիրայում ՀՀ դեսպանատան` Հունգարիայի հարցերով խորհրդական Արթուր Մուշեղյանը, սակայն, հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը` խորհուրդ տալով միայն սպասել, թե այդ հարցի վերաբերյալ ինչ հայտարարություն կլինի նախագահականից և արտգործնախարարությունից:
Կոմբինատի տնօրեն Մադլեն Թաշչյանի գործավարուհին` Սյուզին (այդպես ներկայացավ), 168.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը չի կարող պատասխանել որևէ հարցի: Իսկ այն հարցին, թե այսօր Արսեն Չիթչյանն աշխատանքի գնացե՞լ է, գործավարուհին պատասխանեց, որ այդ մասին ավելի նպատակահարմար է ճշտել անվտանգության ծառայությունից: Իսկ կոմբինատի անվտանգության ծառայության դիսպետչեր Մհերն ընդամենը պատասխանեց, որ այսօր Արսեն Չիթչյանն աշխատանքի չի գնացել, իսկ կատարվածն էլ ասեկոսե է:
Արդարադատություն իրականացնող անձի անպատժելիության յուրաքանչյուր փաստ ինքնին արժեզրկում է և՛ նրա անկախությունը, և՛ բնականաբար, անաչառությունը: Անհնար է հանրային վստահություն ակնկալել, եթե իշխանության մի ամբողջ ճյուղ իր ենթակառուցվածքներով թողնում է ինքնամփոփ և մեկուսացած կառույցի տպավորություն, որն ապրում և գործում է սեփական օրենքներով:
«Քանի որ Ադրբեջանի կողմից ընդունվել են կոնվենցիայի պայմանները, Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունն այսօր իրականացրել է Ռամիլ Սաֆարովի տեղափոխումն Ադրբեջան: Կոնվենցիայի համաձայն` փոխանցելուց հետո պատժաչափը տնօրինվում է միայն այն պետության օրենսդրությամբ, որին հանձնվում է դատապարտյալը»,- նշել են Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունից:
Ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հետախուզվում է Գյումրի քաղաքի Աթարբեկյան փողոցի 241 տան բնակիչ, 1982 թ. ծնված Էդմոն Գրիգորյանը:
Ստացված դիմումներին օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում ընթացք է տրվել կամ ուղարկվել են դատախազության այլ ստորաբաժանումներ եւ այլ մարմիններ` դրանք լուծման համար:
Օգոստոսի 31-ին որոշումներ են կայացվել Էդգար Հախվերդյանին և Արսեն Չիչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին: Խուզարկությամբ Էդգար Հախվերդյանի տնից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, իսկ Արսեն Չիչյանի տնից՝ 3 հատ փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Օգոստոսի 28-ին Գյումրիում տեղի ունեցած հայտնի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալներ ներգրավվել են 4 անձ, իսկ 1-ը ձերբակակվել է` խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:
107 դեպքից ընդամենը 19-ը որպես բողոք որակելն այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ միայն մեր խմբագրությունն առողջապահական հաստատություններից մեկ շաբաթվա ընթացքում ստանում է ավելի շատ բողոք, քան նախարարության մատնանշած թիվն է:
Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը սատարում է Դաշնակցության թեկնածուին: Այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ա. Ուռումյանի խոսքով` երեխան ծնվել է բնական ճանապարհով և շատ առողջ է: «Ալինն էլ առողջականի հետ ոչ մի խնդիր չունի: Ծննդալուծվել է 9 ամիս ժամկետով: Ծննդօգնությունն էլ մատուցվել է բարձր մակարդակով: Երեխայի քաշը 3,3 կգ է, հասակը`52 սմ»:
Սա կոնկրետ դեպք է՝ դրա համար պատասխանատվություն կրող կոնկրետ գերատեսչություններով ու պաշտոնյաներով: Որևէ նորմալ երկրում առնվազն արտգործնախարարն ու Հունգարիայում աշխատող դեսպանն արդեն պաշտոնանկ արված կլինեին: Հայաստանում, սակայն, դրա փոխարեն՝ ընդամենն անարգանքի սյունին են գամում թշնամի երկրի իշխանություններին, մի թեթև էլ՝ միջազգային հանրությանը: