Բաժիններ՝

Ադրբեջանական բանակում գրանցվել են զինված միջադեպեր. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում գրանցվել է երկու միջադեպ: Շփման գծի մոտ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա Էլման Սուլեյմանովը կրակել է իր ծառայակից, 19-ամյա Նատիգ Ասադովի վրա: Վերջինիս տեղափոխել են հոսպիտալ:

Նշվում է, որ Սուլեյմանովը կրակել է զենքի հետ անզգուշաբար վարվելու պատճառով: Տարվում է հետաքննություն: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է տվյալ փաստը:

Բացի այս, մեկ այլ զորամասում 19-ամյա զինծառայող Շահմարդանով Մուսեիբ Շահինն իրեն ամրակցված զենքով կրակել է իր վրա: Նրան հոսպիտալացրել են, զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930