Բաժիններ՝

Իրաքում գրանցվել են մի շարք պայթյուններ. կան զոհեր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում այսօր գրանցվել են մի շարք պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 8 շիա ուխտագնաց: 25 մարդ վիրավորվել է:

Իրաքի անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ երկու պայթյուն գրանցվել է մայրաքաղաք Բաղդադից 160 կիլոմետր դեպի արևելք ընկած Էլ-Կուտ քաղաքից ոչ հեռու, ուր հավաքվել էին մեծ թվով ուխտագնացներ:

Երեկ Իրաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ: Ահաբեկչությունները հիմնականում ուղղված են եղել շիա ուխտագնացների դեմ, որոնք Աշուրայի (Մուհամմեդ մարգարեի թոռ, իմամ Հուսեին իբն Ալիի սպանության տարելից) կապակցությամբ ժամանել են Իրաք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930