
Եգիպտոսի ու ՌԴ-ի համագործակցությունը նպաստում է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սիսի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին այսօր ընդունել է իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուին:
Հանդիպման արդյունքներով, Սիսին հայտարարել է, որ Կահիրեի ու Մոսկվայի համագործակցությունը նպաստում է աշխարհի սիրտը համարվող Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը և անվտանգության աջակցմանը:
Այսօր հանդիպել են նաև Ռուսաստանի ու Եգիպտոսի արտգործանախարարները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենալու Ռուսաստանի ու Եգիպտոսի ներկայացուցիչների միջև նման ձևաչափով (2+2) հանդիպում: